Իրավական դասեր տվող Ալեն Սիմոնյանը սխալվում է․ միջազգային պայմանագրի ներպետական համաձայնեցումը նախորդում է դրա կնքմանը. Factor

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազույցում պնդեց, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվելիք խաղաղության փաստաթուղթը միջազգային պայմանագիր է, ու այն հանգամանքը, որ փաստաթղթի մասին խոսույթում օգտագործվում է նաև համաձայնագիր եզրույթը, չի փոխում դրա բովանդակությունն ու իրավական նշանակությունը։

Factor TV-ի հստակեցնող հարցին՝ այսինքն՝ կնքվելիք փաստաթուղթն անցե՞լ է ներպետական համաձայնեցման ընթացակարգերով, ինչպես սահմանված է օրենքով, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․

«Կլինի՞ դուք գնաք, ճշտեք Ձեր գիտելիքները, նոր գաք, ինձ հարցեր տաք։ Մեր արձագանքին, որ հարց տալուց առաջ ճշտել ենք գիտելիքները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․

«Ես Ձեզ տեղեկություն հայտնեմ, որ դուք մինչև վերջ չեք ճշտել Ձեր գիտելիքները, որովհետև այդ պայմանագիրը, համաձայնագիրը, միջազգային փաստաթուղթն անցնում է ներպետական ընթացակարգ, երբ արդեն ստորագրված է։ Երբ որ արդեն ստորագրված կլինի,ինքն անցնելու է Սահմանադրական դատարան և գա Ազգային ժողով՝ վավերացման։ Տեսա՞ք, որ չգիտեք»։

Իսկ իրականում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է, որ պետք է ճշտի այս հարցում իր գիտելիքները, քանի որ միջազգային պայմանագրի՝ ստորագրման, ՍԴ-ի կողմից դրա՝ սահմանադրականության հարցի քննության և Ազգային ժողովի կողմից վավերացման փուլերից առաջ կան նաև այլ փուլեր, որոնք հենց մեր կողմից նշված ներպետական համաձայնեցման ընթացակարգերն են։

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման, հաստատման և այլ իրավահարաբերությունները կարգավորվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում