Երեկ երեկոյան, իրավապահները խուզարկել են Վարդենիսի քաղաքապետարանն ու համայնքի ղեկավարի տունը:
Արդեն այսօր, համայնքապետարանի երեք աշխատակիցներ նախ ձերբակալվել,այնուհետև դատարանի որոշմամբ կալանավորվել են: «Ազատության» տեղեկություններով՝ Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը կալանավորվածների ցանկում չէ:
Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ քննչական գործողություններ են կատարվել, հարուցված քրեական գործն էլ վերաբերում է կաշառք տալուն ու ստանալուն:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է, թե Հակակոռուպցիոն կոմիտեն ինչու է հասել իրենց մարզ:
«Դեռ տեղյակ չեմ, թե ինչ գործի շրջանակներում են այս քննչական գործողություններն իրականացվում», – նշեց Սարգսյանը:
Իսկ առհասարակ, ըստ մարզպետի, սուբվենցիոն տարբեր նախագծերում ու ծրագրերում հայտնաբերվող խախտումները նախ իրենք են նկատում ու եթե կարիք է լինելու տույժ, տուգանք կիրառելու՝ չեն երկմտում: Մարզպետ Սարգսյանն, օրինակ, նախորդ տարվա մի քանի դեպք հիշեց, այդ գործերից մեկում ներգրավված աշխատակիցն, ի դեպ, երեկվա կալանավորվածների շարքում է:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում



















