Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են, վիճակը նորմալ է. «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր առավոտյան վիրահատել են: Վիրահատությունը կատարվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ վերջերս նախկին նախագահը հետազոտություն էր անցել:

ԲԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը Factor.am-ին հայտնեց, որ վիրահատությունը նորմալ է անցել, երկրորդ նախագահի վիճակը նորմալ է: Արմեն Չարչյանը, միաժամանակ, դժվարացավ առայժմ ասել, թե Ռոբերտ Քոչարյանը որքան ժամանակ կմնա հիվանդանոցում:

«Վիճակից է կախված»,- նշեց ԲԿ գործադիր տնօրենը՝ հավելելով, որ լուրջ խնդիրներ չկան: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: