Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հաստատում տեղեկությունը, թե Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու որոշում կա:
«Անհեթեթ լուրեր են»,- այսօր լրագրողներին ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ լուրեր են շրջանառվում, թե վարչապետը հանդիպել է Դավիթ Տոնոյանին և տեղեկացրել նրան, որ պետք է աշխատանքից ազատվի: