Մեսրոպ Առաքելյանը դիմել է Գլխավոր դատախազին՝ արցախցիների դեմ ատելության և բռնության կոչերի առնչությամբ


«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ պաշտոնապես դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ արցախցիների նկատմամբ ատելության և բռնության կոչեր տարածելու դեպքով՝ քաղաքացու, լրագրողի և իշխանական լրատվամիջոցի ղեկավարության նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով։

Նա հրապարակել է «Խոսնակ լրատվականի» սքրինշոթը, որը, ըստ Առաքելյանի, պարունակում է ատելության և բռնության կոչեր Արցախի հայության նկատմամբ, և գրել․

«Արցախցիների նկատմամբ ատելության և բռնության կոչեր տարածելու կապակցությամբ պաշտոնապես դիմել եմ Գլխավոր դատախազին՝ քաղաքացու, լրագրողի և իշխանական լրատվամիջոցի ղեկավարության նկատմամբ քրեական գործ հարուցելու մասով։
Նման վարքագիծը ստորություն է, որի հանդեպ պետք է ցուցաբերել բացառիկ անհանդուրժողականություն»։