Ֆինլանդիան դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային

Ֆինլանդիան դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային
Ֆինլանդիան դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային

Ֆինլանդիան դատապարտել է Թուրքիայի նոր ռազմական օպերացիան Սիրիայի տարածքում։ Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեի խոսքով՝ թուրքական զինուժի գործողություններն ավելի են սրելու Սիրիայում տիրող իրավիճակը ու կարող են պատճառ դառնա նոր ճգնաժամերի։

Վարչապետը նշել է, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, Ֆինլանդիան դադարեցնում է զենքի վաճառքը Սիրիայի պատերազմում ներգրավված երկրներին՝ այդ թվում և Թուրքիային։ Այս մասին գրում է Cumhurriyet-ը։