Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, արձակվել է 700 կրակոց

Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, արձակվել է 700 կրակոց
Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ, արձակվել է 700 կրակոց
Հեղինակ MediaLab

Հոկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 90 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ  700 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: