Կարո Փայլան. «Խաղաղություն ցանկանալը հանցանք է դարձել»

Կարո Փայլան. «Խաղաղություն ցանկանալը հանցանք է դարձել»
Կարո Փայլան. «Խաղաղություն ցանկանալը հանցանք է դարձել»

Սիրիա ներխուժած թուրքական զինուժի գործողություններին դեմ արտահայտվողների նկատմամբ Թուրքիայում իրականացվում են քրեական հետապնդումներ: Այս խնդրին անդրադարձել ու դատապարտել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը: 

Նա Twitter-ում կատարած գրառման մեջ մասնավորապես ասել է.

«Խաղաղություն ցանկանալը Թուրքիայում հանցանք է դարձել ,պարոն նախագահ:

«Ո՛չ պատերազմին, խաղաղություն հենց հիմա» միտքը հնչեցրած 9 ԺԴԿ-ական կալանավորվել է:

Ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ցանկանալն է հանցանք»:

Այս մասին գրում է www.ermenihaber.am-ը։