Փաշինյանը՝ Հայ առաքելական եկեղեցու, նզովքի և Վեհարանն ազատելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ի ասուլիսում անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու շուրջ վերջին զարգացումներին՝ շեշտելով, որ երբեք չի կարող արշավ ծավալել եկեղեցու դեմ.

«Ես չեմ կարող արշավ ծավալել Հայ առաքելական եկեղեցու դեմ, այն ինձ համար, իմ ընտանիքի համար սրբություն է»,- նշել է նա՝ հավելելով, որ այն, ինչ կատարվում է, արվում է հանուն եկեղեցու:

«Իմ՝ հավատավոր հետևորդի վերաբերմունքն է, որ ստիպում է եկեղեցու և Մայր Աթոռի նորոգման անխուսափելիության մասին բարձրաձայնել»,- ասել է վարչապետը:

Լրագրողի հարցին, թե ինչպես են ազատելու Վեհարանը, Փաշինյանը պատասխանել է․
«Ճիշտ այնպես, ինչպես 2018-ին ազատվեցին Սերժ Սարգսյանից»։