ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության հետ պատերազմից հետո արցախցիների զբաղվածության խնդիրը Արցախում լուծելու նպատակով

Զառա Բաթոյան

Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների աշխատանքի տեղավորմանն ուղղված պետական ծրագրեր չկան և չեն նախատեսվում, քանի որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակելու է համագործակցել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության հետ պատերազմից հետո արցախցիների զբաղվածության խնդիրը Արցախում լուծելու և նրանց բնականոն կյանքը հնարավորինս արագ վերականգնելու նպատակով:

Մինչ այդ Հայաստանում ժամանակավոր զբաղվածության ծրագրերը հիմնականում փոխօգնության նպատակով իրականացվող մասնավոր կառույցների հետ համագործակցության օրինակներն են:

Այս մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարոհի Բաթոյանը։