Յուլիա Նավալնայա․ «Ալեքսեյ Նավալնին թունավորվել է ռուսական բանտում»

Russian opposition leader Alexei Navalny attends a rally in memory of politician Boris Nemtsov, who was assassinated in 2015, in Moscow, Russia February 24, 2019. REUTERS/Tatyana Makeyeva

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է ռուսական բանտում․ այս մասին, DW-ի փոխանցմամբ, հայտարարել է նրա կինը՝ Յուլիա Նավալնայան։ Նրա խոսքով, Նավալնիի կողմնակիցները դեռևս 2024 թվականի փետրվարին կարողացել են արտասահման տեղափոխել Ալեքսեյի կենսաբանական նյութերի նմուշներ։ Դրանք անկախորեն ուսումնասիրվել են երկու տարբեր երկրների լաբորատորիաներում։

«Վերլուծությունների արդյունքները հաստատել են, որ նա թունավորվել է», –նշել է Յուլիա Նավալնայան։