Ավետ Բաբայանը խիստ նկատողություն է ստացել Ավինյանից․ քաղաքապետը նրան արձակուրդ է ուղարկել . Factor.am

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության  պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը խիստ նկատողություն է ստացել վերադասից՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Ավետիք Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց՝ նկատողությունն ընդունենք ի գիտություն։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն ասաց, որ Բաբայանը զեկուցագիր է ներկայացրել Տիգրան Ավինյանին, քաղաքապետն էլ արձակուրդ է ուղարկել ենթակային։

«Երևանի քաղաքապետը տեղյակ չի եղել Բաբայանի ու Կարապետյանի խոսակցություններից։ Կարապետյանի ֆեյսբուքյան հրապարակումից հետո մենք ճշտել ենք, և պարոն Բաբայանի կողմից ներկայացվել է զեկուցագիր։ Բաբայանը հանրային ծառայող է և վարքականոնի խախտում է թույլ տվել, ինչի հիմքով էլ խիստ նկատողության է արժանացել։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ծեծկռտուքը հաջորդել է խոսակցություններին և Հակոբ Կարապետյանը դրանք կապում է իրար հետ, Բաբայանի արձակուրդ գնալը պայմանավորված է նաև նրանով, որ ինքը չզբաղվի իր բուն ծառայողական պարտականություններով»,- պարզաբանեց Կոստանյանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում