Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը. «Ազատություն»

«Ձերբակալվել է Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, իսկ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին այս պահին ուղեկցում են Քննչական կոմիտե», – «Ազատությանը» փոխանցեց Մայր Աթոռի խոսնակ տեր Եսայի քահանա Արթենյանը:

Թե որն է ձերբակալությունների պատաճառը, տեր Եսային ասաց, որ մանրամասներին տեղյակ չեն, և, որ իրենք էլ պետք է որոշ պարզաբանումներ ստանան: Ամեն դեպքում, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը բարձրաստիճան հոգևորականների ձերբակալություներն ու խուզարկությունները դիտարկում է իշխանություն- եկեղեցի հակամարտության շրջանակում. «Ուրիշ այլ շրջանակ չենք տեսնում, բնականաբար եկեղեցու դեմ արշավի շրջանակների մեջ է մտնում», – ասաց Մայր Աթոռի խոսնակը:

Հաղորդվում է, որ Քննչական կոմիտեում են գտնվում նաև Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» խոստացան՝ ավելի ուշ պարզաբանումներ ներկայացնել: