Խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր նշանակետերը

Խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր նշանակետերը
Խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր նշանակետերը

Առաջին զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային զորամասերից մեկն ամբողջ կազմով մասնակցել է կրակի կառավարման վարժանքների:

«Զորամիավորման հրետանային խմբավորման գործողությունները հարձակողական մարտի ընթացքում» թեմայով անցկացված վարժանքի ընթացքում հրետանային դիվիզիոնների համազարկերով ոչնչացվել են պայմանական հակառակորդի առաջնագծի պաշտպանական հենակետերն ու պաշտպանության խորքում հետախուզված նշանակետերը:

Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։