Դրոշի համար աշխատանքից ազատված մաքսատան աշխատակիցը սիրով ընդունել է աշխատանքի վերականգնվելու առաջարկը

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ ապրիլի 9-ին Երևանի ավտոմաքսատանը ունեցած այցելության ընթացքում իր իսկ հրահանգով դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար աշխատանքից ազատված մաքսային ծառայող Հայկ Մարտիրոսյանը կրկին կվերադառնա աշխատանքի:

«Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում, բնականաբար՝ համաձայնությամբ: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածը բավարար էր բոլորիս համար՝ տվյալ իրավիճակի վերաբերյալ պատշաճ հետևություններ անելու համար»,- գրել էր Փաշինյանը:

Հայկ Մարտիրոսյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, մինչդեռ ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը փոխանցեց, որ Հայկ Մարտիրոսյանը աշխատանքի կանցնի որպես մաքսային տեսուչ` ՆԱՎ-ում՝ ներքին աուդիտի վարչությունում: «Հայկ Մարտիրոսյանը ուրախությամբ և սիրով ընդունել է առաջարկը՝ վերադառնալ համակարգ աշխատանքի»,- ասաց նա։

Աղբյուրը՝ Factor.am