ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ կարող է ստիպել Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին հրաժարական տալ առանց ռազմական ուժի կիրառման։ CNN-ը հայտնում է այս մասին՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Ամերիկացի մի պաշտոնյա հեռուստաալիքին ասել է, որ Թրամփը հույս ունի, թե «ճնշումն առանց ուղիղ ռազմական գործողությունների կբերի Մադուրոյի հրաժարականին»։ Վարչակազմի մի քանի ներկայացուցիչներ նույնպես հայտնել են, որ Մադուրոն և նրա շրջապատի անդամները կապվել են Սպիտակ տան հետ՝ քննարկելու երկու երկրների հարաբերությունների հնարավոր տարբերակները։
Ըստ աղբյուրների՝ դիտարկվող տարբերակներից մեկը Թրամփի և Մադուրոյի միջև ուղիղ բանակցությունների անցկացումն է։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահը իր խորհրդականներին փոխանցել է Մադուրոյի հետ հեռախոսազրույցի պատրաստակամության մասին։
Թրամփի վարչակազմը նաև հայտարարել է, որ աշխատում է Վենեսուելայից միգրանտների և թմրանյութերի անօրինական հոսքերի նվազեցման ուղղությամբ։ Վերջին ամիսներին ԱՄՆ զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Խաղաղ օվկիանոսում գտնվող նավակներին՝ նշելով, որ դրանք, ենթադրաբար, թմրանյութեր են տեղափոխել դեպի ԱՄՆ։



















