Ֆրանսիական գինիները՝ Թրամփի նոր թիրախում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է 200 տոկոս մաքսատուրք սահմանել Ֆրանսիայում արտադրված գինիների նկատմամբ։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում։

Թրամփը համոզմունք է հայտնել, որ այդ քայլից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կվերանայի իր դիրքորոշումը՝ ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ ստեղծվող Խաղաղության խորհրդին Ֆրանսիայի անդամակցության հարցում։

Ավելի վաղ Ֆրանսիան մերժել էր Վաշինգտոնի առաջարկը՝ մտահոգություն հայտնելով, որ Խաղաղության խորհուրդը կարող է ստանձնել ՄԱԿ-ին համարժեք լիազորություններ։