Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին իրազեկում է Կադաստրի կոմիտեի ֆեյսբուքյան գրառումը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։ Ի դեպ, Կոմիտեի ղեկավարի պարտականությունները նոյեմբերի 1-ից վերապահված են Լևոն Մելիքյանին։ Նա ղեկավարի տեղակալ է նշանակվել 2018 թ. սեպտեմբերին՝ Սարհատ Պետրոսյանի ղեկավարման օրոք։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է կառավարության՝ նույն օրն ընդունած որոշումը, որով Սարհատ Պետրոսյանն ազատվում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի դիմումը ներկայացրել էր շաբաթներ առաջ»։