Իրանի Իսլամական Հանրապետության ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է դադարեցնել հարևան երկրներին թիրախավորումը, եթե նրանք չհարձակվեն Իրանի վրա։ Այս մասին հայտնում է Mizan գործակալությունը՝ մեջբերելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունը։
«Խորհուրդը երեկ որոշել է այլևս չհարվածել և հրթիռներ չարձակել հարևան երկրների ուղղությամբ, եթե նրանք չհարձակվեն Իրանի վրա», – Փեզեշքիանի խոսքերն է փոխանցում լրատվական գործակալությունը։



















