ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը գործնականում այլևս վտանգ չի ներկայացնում, և Հորմուզի նեղուցը բացելու համար անհրաժեշտ է «պարզ ռազմական գործողություն»։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։
«ՆԱՏՕ-ի անդամ երկրները չէին ուզում կռվել, որպեսզի կասեցնեին Իրանի միջուկային ծրագիրը։ Այժմ այդ պայքարում մենք հաղթել ենք ռազմական առումով, և գործնականում Իրանը ոչ մի վտանգ չի ներկայացնում նրանց համար», – նշել է նա։
Թրամփը նաև ընդգծել է, որ երկրները դժգոհում են նավթի բարձր գներից, սակայն չեն ցանկանում մասնակցել նեղուցը բացելու գործողություններին՝ հավելելով, որ դա հնարավոր է իրականացնել «նվազագույն ռիսկով»։



















