Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվան փորձում է ճնշում գործադրել ամերիկյան կողմի վրա՝ «որպեսզի նրանք ստիպեն Ուկրաինային լքել Դոնբասը»։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը նույնիսկ ներկայացրել է ուկրաինական զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույց։
«Ռուսները ամերիկյան կողմին ասում են, թե այժմ նոր ժամկետներ կան, և իրենք երկու ամսվա ընթացքում կգրավեն Դոնբասը։ Այդ պատճառով կամ Ուկրաինան պետք է լքի այդ տարածքները, կամ երկու ամիս անց խաղաղության հաստատման բոլորովին այլ նախապայմաններ կլինեն», – հայտարարել է Զելենսկին։



















