Ապրիլի 10-ին ցուրտ ճակատի ներխուժմամբ Հայաստանի մի շարք մարզերում սպասվում են տեղումներ, այդ թվում՝ ձյուն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։
Ըստ կանխատեսման՝ Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Նշված հատվածներում ձյան ծածկը կարող է ավելանալ ևս 15-20 սանտիմետրով։
Կանխատեսվում են նաև բուք, տեսանելիության նվազում և ճանապարհներին մերկասառույց։
Ապրիլի 9-ի ցերեկը և 10-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 20-24 մ/վ արագությամբ։
Երևանում ապրիլի 9-ի ցերեկը և 14-ին տեղումներ չեն սպասվում, իսկ ապրիլի 10-13-ը ժամանակ առ ժամանակ կլինի անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին այս օրերին կուժգնանա՝ հասնելով 12-15 մ/վ արագության։
Ընդհանուր առմամբ, ապրիլի 9-ի ցերեկը առանձին շրջաններում, իսկ 10-13-ը՝ մարզերի զգալի մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային և նախալեռնային գոտիներում դրանք կլինեն ձյան և թաց ձյան տեսքով, հովիտներում՝ անձրև։
Ապրիլի 14-ին հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը էական փոփոխություն չի կրի։



















