Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ներկայում գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին։

«2018 թվականին, 2021 թվականին էին ասում։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել են։ Նայեք Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների դինամիկաները և համեմատեք նախորդող շրջանի հետ»,- նշեց Փաշինյանը։