Նոր Սահմանադրության ընդունումը բացառապես ՀՀ ներքաղաքական օրակարգի հարց է․ Արթուր Հովհաննիսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է Ադրբեջանի հայտարարություններին՝ նշելով, որ Սահմանադրության փոփոխության հարցը ներքին օրակարգ է։

«Նոր Սահմանադրություն ընդունելու հարցը բացառապես Հայաստանի ներքաղաքական օրակարգի հարց է», – ասել է նա։

Հովհաննիսյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի համար նախապայմաններ չի դնում։

«Մենք որևէ նախապայման չենք դնում, որովհետև նախապայման դնելը փակուղի տանող ճանապարհ է», – նշել է նա՝ հավելելով, որ գերիների վերադարձի և զորքերի դուրսբերման հարցերը հնարավոր է լուծել խաղաղության պայմաններում։