Հայաստան-Եվրամիություն առաջիկա գագաթնաժողովում կքննարկվեն նաև ՀՀ քաղաքացիների համար վիզաների տրամադրման գործընթացի խնդիրները։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին բանակցությունների ընթացքում մենք այդ հարցը բարձրացրել ենք և, իհարկե, առաջիկա գագաթնաժողովի ընթացքում նույնպես կբարձրացվի», – նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ վիզաների հետ կապված դժվարությունները պայմանավորված են դեպի ԵՄ երկրներ ուղևորահոսքերի կտրուկ աճով։
«Գործընկերներն ասում են, որ ոչ ոք չէր կանխատեսել նման մեծ աճ», – ասել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ այս պայմաններում Հայաստանը և Եվրամիությունը բանակցում են վիզաների ազատականացման շուրջ։
«Ես համոզված եմ, որ մենք հնարավորինս արագ արդյունքներ կարձանագրենք», – հավելել է Փաշինյանը։



















