ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում հայտնել է, թե երբ կդադարեցվի Իրանի շրջափակումը։
«ԱՄՆ-ն չի դադարեցնի Իրանի շրջափակումը, մինչև Թեհրանի հետ գործարք չկնքի»,- նշել է Թրամփը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը ձգտում է իր համար շահավետ պայմանների և չի պատրաստվում գնալ զիջումների։ Թրամփի խոսքով՝ որևէ մեկը չի կարող իրեն ստիպել Իրանի հետ ոչ շահավետ գործարք կնքել։



















