Մոսկվան փակում է Հայաստանի երկինքը

Մոսկվան փակում է Հայաստանի երկինքը
Մոսկվան փակում է Հայաստանի երկինքը

Զվարթնոց օդանավակայանի տարածած տեղեկատվության համաձայն, հոկտեմբերին Հայաստանի օդային ուղեւորափոխադրումների ծավալն աճել է 11 տոկոսով: Բաց երկնքի քաղաքականության անցումից հետո օդային ուղեւորափոխադրումների ծավալը կանոնավոր աճում է:

Դա վերագրվում է Բաց երկնքի քաղաքականության էֆեկտին: Այդ քաղաքականությունը Հայաստան է բերել նոր ավիափոխադրողների, թեեւ այդ ընթացքում նաեւ առկա են հեռացողներ, նաեւ խնդիր ունեցողներ: Օրինակ, Հայաստանում իր գործունեությունը դադարեցնում է Չեխական Ավիաուղիները, ինչն ընկերությունը պայմանավորել է իր ընդհանուր գործունեության օպտիմալացման ծրագրով:

Խնդիրների առաջ է կանգնել նաեւ հայկական Էյր Արմենիա ավիաընկերությունը, որը դժգոհում է ռուսական ընկերությունների եւ կազմակերպությունների անբարեխիղճ գործողություններից, ասելով, որ դրանք հանգեցրել են ընկերության հանդեպ վստահության կորստի եւ ֆինանսական խնդիրների:

Հայաստանի ավիակարգավորողը՝ քաղավիացիայի վարչությունը, չի արձագանքել Էյր Արմենիայի հայտարարություններին ու դժգոհություններին: Որեւէ խոսք չի եղել այն մասին, թե ինչպես է հնարավոր հայկական ընկերությանը զերծ պահել ռուսական անբարեխիղճ քայլերից, գրոհներից, ընդհանրապես Հայաստանի ավիաշուկան կարգավորել այնպես, որ մրցակցությունը լինի հավասար, եւ բացառվեն անբարեխիղճ քայլերը;

Փոխարենը, կանաչ լույս է վառվել հերթական ռուսական ավիաընկերության առաջ, որը Գրոզնի Ավիան է: Գրոզնի Ավիան իրականացնելու է Անապա-Երեւան չվերթ, որը փաստացի Սիմֆերոպոլ-Երեւան չվերթն է, պարզապես մտածվել է մեխանիզմ, որ դե ֆակտո լինի չվերթ Ղրիմ, բայց դե յուրե այն լինի մինչեւ Անապա, որպեսզի չառաջանա միջազգային պատժամիջոցների խնդիր, նաեւ խնդիր Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ, կապված Ղրիմ ավիաթռիչքների արգելքի հետ: Կարդալ ավելին