ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պարոն Էմանուել Մակրոնի՝ Հայաստանի պետական այցի շրջանակներում փաստաթղթերի ստորագրման արարողությունը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը, SOFEMA Group-ը և Airbus Helicopters-ը պայմանագրեր են ստորագրել Հայաստանին հանդերձանք և տրանսպորտային ուղղաթիռներ մատակարարելու վերաբերյալ։
Հայկական FlyOne Armenia ավիաընկերությունը և Airbus-ը համաձայնագիր են ստորագրել երկու նոր Airbus A321-200NX ինքնաթիռների ձեռքբերման մասին։ Այս մոդելները հայտնի են իրենց արդյունավետությամբ և հարմարավետությամբ, ինչը թույլ կտա ընդլայնել չվերթների աշխարհագրությունը։



















