Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուն մայիսի 7-ին հյուրընկալել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դե Ռուվերին։ Այս մասին ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
Այցի շրջանակում Պետեր Դե Ռուվերը ԵՄ առաքելության ներկայացուցիչների հետ մասնակցել է նաև պարեկության։
«Պարոն Դե Ռուվերն իր գնահատանքն է հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության իրականացրած կարևոր աշխատանքի համար և շնորհակալություն հայտնել առաքելության ղեկավարին, բելգիացի և մյուս բոլոր անդամներին՝ նվիրված ծառայության ու հանձնառության համար»,- նշված է գրառման մեջ։



















