Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։
«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ն. Ծատուրյանի հարազատներին և գործընկերներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հոգեհանգստի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրվի ավելի ուշ։



















