Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը ողջունել է Արթուր Օսիպյանին ազատ արձակելու որոշումը՝ այն որակելով դրական զարգացում։
«Ողջունում եմ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու որոշումը։ Սա դրական զարգացում է։ Ժողովրդավարության, հիմնարար իրավունքների, արդար դատավարության և խոսքի ազատության նկատմամբ հարգանքը Եվրոպական միության և Հայաստանի կիսած արժեքների առանցքային մասն են։ Մենք շարունակելու ենք հետևել այս գործին», – գրել է Մարագոսը X-ի իր էջում։



















