Ալեն Սիմոնյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Ազգային ժողովի գործող նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ չի վերցնելու պատգամավորական մանդատը և չի վերադառնա Ազգային ժողով։

Ճեպազրույցում նա նշել է, որ այդ հարցը քննարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Վարչապետի հետ հարցը քննարկել եմ, չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով»,- ասել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ առայժմ հստակ չէ, թե ինչ գործունեությամբ է զբաղվելու առաջիկայում։

Ավելի վաղ Սիմոնյանը հրաժարվել էր մեկնաբանել իր քաղաքական ապագայի վերաբերյալ հարցերը։

Նշենք, որ Սիմոնյանը դիտարկվում էր նաև որպես նոր գումարման Ազգային ժողովի նախագահի հավանական թեկնածու, սակայն օրեր առաջ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը այդ պաշտոնի համար հաստատեց ԱԺ գործող փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։