Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կտեղափոխվի պրոպան գազ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ Բալաջարի երկաթուղային կայարանից Հայաստան կուղևորվի ռուսական պրոպան գազով բեռնված 30 վագոն։

Նշվում է, որ մինչ օրս Ադրբեջանից Հայաստան արդեն արտահանվել է ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև ավելի քան 4 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշի բենզին։

Բացի այդ, Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցիկ եղանակով փոխադրվել է ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։