2017-2019-ին առողջապահության ոլորտի ընդհանուր շրջանառությունն աճել է 25.5%-ով․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Կրկին ամփոփելով 2017-2019թթ ոլորտային տնտեսական ցուցանիշները, փաստում ենք, որ․

Առողջապահության ոլորտի ընդհանուր շրջանառությունը տվյալ ժամանակահատվածում աճել է 25.5%-ով կամ 38.73 մլրդ դրամով:

Առողջապահության ոլորտի աշխատակիցների թիվը աճել է 3.4%-ով կամ 1377-ով:

Առողջապահության ոլորտի աշխատակիցների միջին աշխատավարձը աճել է 29.5%-ով կամ 46500 դրամով»: