Բայրամով․ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո միայն հնարավոր կլինի ստորագրել խաղաղության համաձայնագիրը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել միայն այն դեպքում, եթե, Բաքվի պնդմամբ, Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։

Այդ մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

«Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է և բաց է հանրության համար։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն արդեն ներկայացրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել»,- հայտարարել է Բայրամովը: