Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է․
Քիչ առաջ կառավարությունը որոշում ընդունեց, համաձայն որի՝ Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար կտրամադրվի շուրջ 1,5 միլիարդ դրամ:
«Նշեմ, որ 2009թ.-ից ի վեր այս ուղղությամբ ոչինչ չէր արվել: Այսպիսով լուրջ քայլ ենք կատարում ավելի քան 30 տարի ձգվող խնդրի լուծման և մեր հայրենակիցների համար արժանապատիվ կյանք ապահովելու համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը: