Ավստրիայի կանցլերը չի բացառել Սեուտայում ստեղծված ճգնաժամի պատճառով Շենգենյան գոտու սահմանների ժամանակավոր փակումը

«Եթե Իսպանիայում իրավիճակն այնպես զարգանա, որ մենք ճնշում զգանք մեր ազգային սահմանների վրա, դրանց պաշտպանության համար կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները։ Անհրաժեշտության դեպքում դա կարող է ներառել նաև Շենգենյան գոտու սահմանների ժամանակավոր փակումը», – հայտարարել է Ավստրիայի կառավարության ղեկավար Քրիստիան Շտոկերը։

Իսպանական էքսկլավի իշխանությունների տվյալներով՝ վերջին օրերին Մարոկկոյից Սեուտա է ժամանել շուրջ 60 հազար միգրանտ, ինչը կազմում է քաղաքի բնակչության մոտ 70 տոկոսը։ Սեուտայի կառավարության ղեկավար Խուան Խեսուս Վիվասի խոսքով՝ քաղաք հասնելու փորձի ժամանակ զոհվել է առնվազն 34 մարդ։

Իսպանիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ շուրջ 37 500 միգրանտ վերադարձվել է Մարոկկո՝ «րոպեում 150 մարդ» արագությամբ։ Միևնույն ժամանակ նախարարությունը հերքել է Սեուտայի իշխանությունների ներկայացրած թիվը և նշել, որ ժամանածների թիվը կազմել է 50 հազար։