Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսն ամուսնացել են

Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը օգոստոսի 11-ին Պորտուգալիայի Կաշկայշ քաղաքում ամուսնացել են՝ անցկացնելով փակ ու փոքր քաղաքացիական արարողություն։ Արարողությանը, ըստ զույգի մամուլի ծառայության, ներկա են եղել միայն նրանց հինգ երեխաները։

Ինչպես գրում է Euronews-ը, հարսանիքը տեղի է ունեցել զույգի նշանադրությունից ուղիղ մեկ տարի անց։ Արարողությունից հետո նրանք Instagram-ում հրապարակել են իրենց ձեռքերի լուսանկարը՝ ամուսնական մատանիներով։ Գրառումը 40 րոպեից պակաս ժամանակում հավաքել է ավելի քան 4 միլիոն հավանում։

Ռոնալդուի և Ռոդրիգեսի հարաբերությունները սկսվել են 2016 թվականին։ Նրանք ծանոթացել են Մադրիդի Gucci խանութում, որտեղ Ջորջինան աշխատում էր որպես վաճառողուհի, իսկ 2017-ին արդեն հրապարակայնորեն ներկայացել էին որպես զույգ։

2025 թվականի օգոստոսին նրանք հայտարարել էին նշանադրության մասին՝ գրեթե ինը տարվա հարաբերություններից հետո։ Ջորջինայի նշանադրության մատանու արժեքը մասնագետները գնահատել էին 2–4,5 միլիոն եվրո։