ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել է: Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:

Աշոտյանը ձերբակալվել էր երեկ՝ 24 ժամով: Ըստ Քննչական կոմիտեի` նա խախտել է խափանման միջոցի պայմանը՝ ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին: ՀՀԿ փոխնախագահի մեղադրանքը լրացվել է: Բժշկական համալսարանում պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներից բացի Աշոտյանը այժմ մեղադրվում է նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու և գույքի հափշտակության կազմակերպման համար: