Բանակում խաղաղ պայմաններում դարձյալ մահվան դեպք է արձանագրվել: Պաշտպանության նախարարությունից Factor.am-ին հայտնեցին. «Նախնական տվյալներով 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով, նախաձեռնված է վարույթ»: Պաշտպանական գերատեսչությունից այլ մանրամասներ չհայտնեցին:
Նշենք, որ մահացածը պայմանագրային զինծառայող էր: Սա այս տարվա խաղաղ պայմաններում 14-րդ մահվան դեպքն է:



















