Սպիտակ տուն. ԱՄՆ-ի և Իրանի միջև այս պահին բանակցություններ չեն ընթանում

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում։ Այս մասին նա հայտնել է Fox News-ին։

Լևիթի խոսքով՝ բանակցությունները չեն վերսկսվի, քանի դեռ նախագահ Դոնալդ Թրամփը չի համոզվել, որ Իրանը պատրաստ է «բովանդակային» քննարկումների։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այժմ կենտրոնացած է Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը մեծացնելու վրա, իսկ նախագահը շարունակում է «բոլոր տարբերակները» դիտարկել։

Օգոստոսի 24-ին ԱՄՆ-ը Իրանի դեմ սկսել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի խոսքով՝ Վաշինգտոնը նպատակ ունի արգելափակել Իրանի ֆինանսավորման աղբյուրները և նախազգուշացրել է, որ կարող են երկրորդային պատժամիջոցներ սահմանվել Իրանին աջակցող երկրների նկատմամբ։