ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության մի շարք արդիական հարցեր։
Կրեմլի հաղորդմամբ՝ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տվյալներով՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Սեպտեմբերի 1-ին Պուտինն ու Ալիևը կարճ զրույց էին ունեցել Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։



















