Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կմնա կալանքի տակ

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կմնա կալանքի տակ
Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կմնա կալանքի տակ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց կալանքի տակ թողնել ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին։

Դատարանը բավարարեց ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը և ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով։ Նրա փաստաբան Ամրամ Մակինյանը դատարանից դուրս գալով լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ սպասելի որոշում էր․ «Սա սպասելի էր, գաղտնիք չէ, թե ինչ ճնշում կա այս գործով դատական իշխանության նկատմամբ»։

Առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար մեղադրվող Խաչատրյանի պաշտպանն ասաց, որ ենթադրյալ վնասի չափը վաղուց իրենք վճարել են, բայց նա շարունակում է մնալ կալանքի տակ։ Մակինյանը տեղեկացրեց նաև, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:

«Խաչատրյանների նկատմամբ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում, Կարեն Խաչատրյանին կալանքի տակ երկար պահելու նպատակները ինձ համար հասկանալի չեն», – ասաց փաստաբանը։

Աղբյուրը՝ Factor.am