Հայաստանի կառավարությունը ավելի քան 25 միլիարդ դրամ կծախսի եկող տարի՝ հանրային ծառայողների, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու համար։ Օրենսդրական փաթեթը կառավարությունը հավանության արժանացրեց, և այն առաջիկայում կքննարկի խորհրդարանը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Նոր օրենսդրական կարգավորումներով իշխանությունը էականորեն բարձրացնելու է պաշտոնային աշխատավարձերի դրույքաչափերը։ Պաշտոնյաների աշխատավարձը հաշվարկվում է բազային աշխատավարձը գործակցով բազմապատկելիս։ Նոր կարգավորումներով նախագահի աշխատավարձի գործակիցը 19-ից կդառնա 32, այս տրամաբանությամբ նախագահի աշխատավարձը կկրկնապատկվի՝ 1.5 միլիոնից կդառնա 2.6 միլիոն։ Վարչապետի աշխատավարձը ևս կդառնա 2.6 միլիոն։
Նախարարների ամսական աշխատավարձը կմոտենա 2 միլիոն դրամի՝ 998 000 դրամի փոխարեն, փոխվարչապետերն էլ ամսական կվարձատրվեն ավելի քան 2.1 միլիոն դրամի չափով։
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















