Հայաստանի յուրաքանչյուր քայլ «օբյեկտիվ հետևանքներ կունենա». Շոյգու

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տարածաշրջանի երկրների հետ հաղորդակցության պահպանմամբ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը տարածաշրջանում ունի նաև ռազմավարական և պատմական շահեր։

Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Շոյգուն նշել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել Երևանի եվրաինտեգրման գործընթացը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ Հայաստանի յուրաքանչյուր քայլ «օբյեկտիվ հետևանքներ կունենա»։

Նա նաև պնդել է, որ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան և Բաքուն հաղթահարել են հարաբերություններում առկա ճգնաժամը և այժմ պետք է կենտրոնանան երկկողմ համագործակցության զարգացման վրա։