Հայ առաքելական եկեղեցուն պատկանող ցանկացած գույք, որը հնարավոր էր բերել Հայաստան, պետք էր բերվեր․ Աղաջանյան. «Ազատություն»

Դադիվանքից մշակութային արժեքներ Հայաստան տեղափոխելու մասին Բաքվի մեղադրանքներին Երևանում այսօր արձագանքել են խորհրդարանական ուժերը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Էդուարդ Աղաջանյանն, «Ազատության» հարցին պատասխանելով, ասել է, որ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող այն գույքը, որը հնարավոր էր տեղափոխել Հայաստան, պետք էր բերել։

«Կարծում եմ՝ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող ցանկացած գույք, որը հնարավոր էր բերել Հայաստան, պետք էր բերվեր Հայաստան։ Այստեղ զարմանալի բան չեմ տեսնում․ մեր ազգային հարստությունն է և պետք է լինի Հայաստանում», – ասել է Աղաջանյանը։

Հարցին՝ ինչ նպատակ կարող են հետապնդել Բաքվի հայտարարությունները, իշխանական պատգամավորն ասել է՝ դա պետք է հարցնել ադրբեջանական կողմին, սակայն շեշտել է, որ նման մեղադրանքները չեն նպաստում խաղաղության շուրջ ձևավորվող մթնոլորտին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում