Գերմանիայում ամերիկյան ռազմաբազայի մոտ ռազմական ինքնաթիռ է կործանվել

Գերմանիայում վթարի է ենթարկվել ամերիկյան ռազմական ինքնաթիռ։ Ինչպես հայտնում է dpa-ն, վթարը տեղի է ունեցել Գերմանիայի արևմուտքում՝ Սպանգդալեմի ամերիկյան ռազմաբազայի մոտ:

Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով մեկ մարդ է տուժել, հայտնել են շրջանի իշխանությունները։ NTV-ի տեղեկություններով՝ օդաչուն ողջ է մնացել։

Դեպքի վայր են ուղարկվել արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Շպանգդալեմում տեղակայված է ամերիկյան ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների էսկադրիլիա, որն ունի մոտ 20 ինքնաթիռ։

Վթարի պատճառը այս պահին դեռ հայտնի չէ, և միջադեպի հանգամանքները հետաքննվում են։