Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել։ Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։
«Տեղեկացնում ենք, որ ս․թ․ նոյեմբերի 26-ին «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հարկադիր վայրէջքի պատճառների մասին հաղորդագրությունը ոչինչ չի հայտնում։