Արցախի երիտասարդ պետական ծառայողներն ուսումնասիրել են ՀՀ ՊԵԿ-ի հաջողված փորձը

Հեղինակ MediaLab

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հյուրընկալել է Արցախի երիտասարդ պետական ծառայողներին: Առաջնորդության դպրոցի 19 մասնակիցներին կոմիտեի ղեկավարը ներկայացրել է կառույցի գործունեության առաջնահերթությունները՝ շեշտադրելով հարկերի ինքնակամ վճարման խթանումը։ Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձել է նաև պարբերաբար կատարելագործվող ՊԵԿ ռազմավարական ծրագրին:

Կոմիտեի նախագահն առանձնահատուկ ընդգծել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ սերտ համագործակցությունը, որի շրջանակում էլեկտրոնային հարթակների ինտեգրման և սերվերային միջավայրի ներդրման աշխատանքներ են կատարվում։

Կոմիտեի աշխատանքն ամփոփող տեսանյութի դիտումից հետո ՊԵԿ նախագահը պատասխանել է Առաջնորդության դպրոցի մասնակիցների հարցերին։ Երիտասարդները ծանոթանացել են կոմիտեում ներդրված տվյալների շտեմարաններին ու ռիսկերի կառավարման ավտոմատ համակարգին։ Նրանց տպավորել են էլեկտրոնային ծառայությունները և բիզնես ոլորտին բնորոշ նախագծերի կառավարման մոդելի հաջող կիրառումը պետական մարմնում։

Պետական եկամուտների կոմիտե այցի ժամանակ անկաշկանդ մթնոլորտում ավագ և երիտասարդ գործընկերները համագործակցության առաջիկա ծրագրեր են գծել։ Կոմիտեից խոստացել են անհրաժեշտության դեպքում նաև աշխատակիցներ գործուղել Արցախի գործընկեր պետական կառույցներ՝ կոմիտեի փորձը տեղայնացնելիս մասնագիտական խորհուրդներով գործնականում աջակցելու համար։

Մանրամասները` տեսանյութում:

Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի կայքից։