Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է անում ապօրինի ճնշումների մասին հայտնել անձամբ իրեն

Նիկոլ Փաշինյանը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակցող թեկնածուներին և ընտրողներին կոչ է արել իրեն տեղեկացնել իրենց նկատմամբ հնարավոր ապօրինի ճնշումների մասին՝ խոստանալով, որ նման գործողություններ իրականացրած պաշտոնյաները կպատժվեն։

Այս մասին Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով նաև էլեկտրոնային փոստի հասցեն, որով քաղաքացիները կարող են անմիջապես դիմել իրեն։

«ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ, [email protected] էլ. փոստի հասցեով։

Հրապարակային պարտավորվում եմ. ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի»,- գրել է Փաշինյան։